Իտալական «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտարարել է, որ թիմի հարձակվող Լուկաս Պոդոլսկին ցանկանում է վերադառնալ «Արսենալ», տեղեկացնում է Daily Mail-ը:
«Իտալիայում չեն սիրում սպասել: Այդպիսի սովորություն ունի նաև թիմի հարձակվող Լուկաս Պոդոլսկին: Նա բարձրակարգ ֆուտբոլիստ է, սակայն նա չի ցանկանում մնալ «Ինտեր»-ում:
Նա մեզ մոտ հանդես է գալիս վարձավճարով, սակայն նա չի կարողանում սպասել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Նա օրերն է հաշվում, թե երբ պետք է վերադառնա Լոնդոն»,- հայտարարել է Մանչինին: