Մադրիդի «Ռեալ»-ի նախկին ավագ Ռաուլը, ով ներկայումս հանդես է գալիս «Նյու Յորք Կոսմոս»-ի կազմում, հայտարարել է, որ իրեն չի մտահոգում «Ոսկե գնդակ» չստանալու փաստը: Սակայն Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը մոտ է եղել արժանանալու պատվավոր մրցանակին:
«Կյանքս նվիրել եմ իմ սիրած գործին: Այն է ֆուտբոլը: Մեկ անգամ երկրորդն էի «Ոսկե գնդակ»-ի քվեարկության արդյունքում, մյուս անգամ` երրորդը: Ես կարող էի «Ոսկե գնդակ» նվաճել, բայց դա չէ կարևորը:
Այդ հարցն ինձ չի մտահոգում: Ֆուտբոլը թիմային մարզաձև է և անհատական տիտղոսները, իմ կարծիքով, այնքան էլ կարևոր չեն»,- Panenka-ն մեջբերում է Ռաուլի խոսքերը: