Սանկտ-Պետերբուրգի նախկին մարզական տնօրեն Կոնստանտին Սարսանիան sport-weekend-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է Մոսկվայի «Սպարտակ»-ի ֆուտբոլիստների մասին:
Սարսանիան խոսել է նաև Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի խաղի մասին:
«Մոսկովյան ակումբի գլխավոր մարզիչ Յակինը որոշում է կայացրել վստահել թիմի երիտասարդ ֆուտբոլիստներին: Այո, չեմ ժխտում, որ երիտասարդներն անկայուն խաղ են ցուցադրում, սակայն նրանց ավագ թիմակիցները միայն մեկ կամ երկու խաղերում են աչքի ընկնում:
Կարող եմ օրինակ բերել Յուրա Մովսիսյանին: Նա կարող է մեկ խաղում նկատելի լինել, լարված պահել մրցակցի պաշտպանությանը, սակայն դա լինում է միայն մեկ կամ երկու խաղերում»,- հայտարարել է Սարսանիան: