Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Պեպեն նոր պայմանագիր կստորագրի իր ներկայիս ակումբի հետ: Այն մինչև 2018 թվականը ժամկետ կունենա: Այդ մասին հայտնում է AS-ը:
Տեղեկությունների համաձայն` «արքայական ակումբ»-ի ղեկավարներն ու մարզչական շտաբն ի սկզբանե մտադիր էին մեկ տարով երկարաձգել Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը, սակայն հետո փոխել են իրենց դիրքորոշումը:
Պեպեի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2016 թվականը: Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 19 հանդիպումների, մեկ գոլի և գոլային երկու փոխանցումների հեղինակ է դարձել: