«Լացիո»-ի գերմանացի հարձակվող Միրոսլավ Կլոզեն կարող է պայմանագիրը խզել հռոմեական ակումբի հետ:
36-ամյա հարձակվողը պատրաստ է մարզական կարիերան շարունակել MLS-ում, եթե «արծիվներ»-ն ընթացիկ մրցաշրջանի արդյունքում եվրագավաթի ուղեգիր չնվաճեն:
«Լացիո»-ն Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում 25-րդ տուրից հետո վաստակել է 43 միավոր ու մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղում է: