«Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոն Անգլիայի պրեմիեր լիգայի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել: Այդ մասին հայտնում է Անգլիայի ֆուտբոլի միության պաշտոնական կայքը:
Փետրվարին 22-ամյա բրազիլացին երկու գոլ է հեղինակել Անգլիայի առաջնությունում, իսկ «Լիվերպուլ»-ը երկու հաղթանակ է տարել և մեկ անգամ խաղացել ոչ-ոքի:
Նախորդ ամսվա սկզբին կիսապաշտպանը երկարաձգել է ակումբի հետ պայմանագրի ժամկետը մինչև 2020 թվականը: