Գերմանիայի Բունդեսլիգայի 23-րդ տուրը մեկնարկեց «Բավարիա» – «Քյոլն» խաղով:
Պեպ Գվարդիոլայի սաները հերթական ջախջախիչ հաղթանակը տարան ու վաստակած 58 միավորով վստահ գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
Երկրորդ տեղում գտնվող «Վոլֆսբուրգ»-ն ունի 47 միավոր: 23-րդ տուրում «գայլեր»-ի հակառակորդը Բրեմենի «Վերդեր»-ն է:
«Բավարիա» – «Քյոլն»` 4:1
1:0 Շվայնշտայգեր (4′), 2:0 Ռիբերի (10′), 2:1 Ուջա (45+1′), 3:1 Ռոբեն (67′), 4:1 Լևանդովսկի (75′)