Friday, 26 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հավաքականին շատ դժվար խաղ է սպասվում. դրանից ելնելով ենք կանչել Հայրապետյանին ու Բադոյանին. Ս. Հովսեփյան

Անթալիայից վերադառնալուց հետո «Փյունիկ»-ն այսօր առավոտյան առաջին մարզումն է անցկացրել Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Նախքան մարզումը սկսելը գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանն ակումբի մամլո ծառայության հետ զրույցում ամփոփեց ավարտված ուսումնամարզական հավաքը:

-Անթալիայի հավաքն ընդհանուր լավ եմ գնահատում: Ուժեղ ակումբների հետ ընկերական խաղեր անցկացրինք, որոնք ինչ-որ չափով ինֆորմացիա տվեցին, թե որ ֆուտբոլիստն ինչքանով է պատրաստ: Դրանից ելնելով մարզումներ էինք անցկացնում, հասկանալով՝ ինչն է պետք ավելացնել: Գտնում եմ, որ դեռևս ֆուտբոլիստներն իրենց լավագույն մարզավիճակում չեն, պարզ է, դա խաղերի ընթացքում է գալիս:

Անցկացրած ընկերական երեք խաղերի արդյունքում գրանցվեց երկու պարտություն և մեկ ոչոքիԱրդյունք, որ չի կարող գոհացուցիչ լինել «Փյունիկ»-ի համար:

-Այս խաղերում արդյունքը մեզ համար առաջնահերթ չէր: Մենք պատրաստվում էինք, խնդիրներ էինք լուծում, փոփոխություններ էինք անում, նայում էինք, թե որ ֆուտբոլիստը որտեղ կարող է օգուտ տալ, հետագայում քանի րոպե կարող է խաղալ առաջնությունում… Այնպես որ առաջնահերթ արդյունքի համար չէինք խաղում: Եվ որքան ուժեղ մրցակից ունենայինք, այնքան ավելի ուրախ էինք, քանի որ տեսնում էինք մեր բացերը:

Համալրումների մասին խոսենք. «Փյունիկ»-ը պայմանագիր ստորագրեց Լևոն Հայրապետյանի և Զավեն Բադոյանի հետ

-Շատ ուրախ եմ, որովհետև նրանք ազգային հավաքականի ֆուտբոլիստներ են և անպայման պետք է ինչ-որ ակումբում մարզվեն, որովհետև մոտ ապագայում շատ դժվարին խաղ ունի ազգային հավաքականը: Դրանից ելնելով ենք մենք նրանց կանչել, սակայն ինչու չէ, կօգնեն նաև «Փյունիկ»-ին իրենց բարձր կարգով: Թեև չէին մարզվել որոշ ժամանակ և մարզավիճակի խնդիր կար, բայց նրանց ընդգրկեցինք ընկերական խաղերում՝ հասկանալով, որ շատ են պետք ազգային հավաքականին:

Հաշված օրերից վերսկսում է առաջնությունը. կկիսվե՞ք առաջնության երկորդ կեսից Ձեր ակնկալիքներով:

– Գեղեցիկ խաղ… Ակնկալում եմ, որ ի հայտ կգան նոր պատանի ֆուտբոլիստներ, որոնք հետո կներգրավվեն թե երիտասարդական, թե ազգային հավաքականներում: Դրա հետ միասին եթե լինի լավ արդյունք՝ շատ ավելի լավ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում