Բրազիլացի կիսապաշտպան Կական քննադատական խոսքեր է հղել բրազիլական ֆուտբոլի հասցեին և նշել, որ թիմերը սկսել են ավելի ցածր որակի ֆուտբոլ ցուցադրել, տեղեկացնում է GloboEsporte-ն:
«Բրազիլական ֆուտբոլի զարգացումը կանգ է առել: Կարծում եմ, որ դա կապված է մարդկանց սխալ մտածելակերպից: Մարդիկ կարծում են, որ մեր հավաքականն աշխարհում ամենաուժեղն է:
Բրազիլիայում մոռացել են ուղղել սխալները: Հուսով եմ, որ մոտ ժամանակներս մարդիկ կհասկանան, որ եկել է փոփոխություններ կատարելու ժամանակը»,- հայտարարել է Կական: