Wednesday, 01 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Սա պատմական իրադարձություն էր. Արսեն Ջուլֆալակյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթ մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը Նյու-Յորքի հեղինակավոր Madison Square Garden համալիրում 6:3 հաշվով պարտության է մատնել ԱՄՆ-ի լավագույն ըմբիշներից մեկին՝ Կայլ Դեյկին:

«Շնորհավորհում եմ բոլորիս Madison square garden-ում տարած գեղեցիկ հաղթանակի կապակցությամբ:Սա առանց չափազանցության պատմական իրադարձություն էր նախ այն պատճառով,որ առաջին հայազգի Հայաստանը ներկայացնող մարզիկն էր հանդես գալիս այդ հիասքանչ դահլիճում,որտեղ ներկա էր 6000-ից ավել հանդիսատես`այդ տվում մեր հայրենակիցները,ինչն անչափ ոգևորող և հաճելի էր, և նաև շատ կարևոր էր ֆորմատը՝հունահռոմեական և ազատ ոճի ըմբիշների մենամարտ` հակառակորդի հարազատ երկրում և քաղաքում՝դրանից բխող բոլոր հետևանքներով։

Ստորև մանրամասն կանդրադառնամ այդ «հետևանքներին», որոնք, վստահաբար կարող եմ ասել, մեծ ազդեցություն ունեցան բուն գոտեմարտի ընթացքի վրա և լավ դաս եղան հետագա նման միջոցառումներին պատրաստվելու հարցում`թեկուզև ինձ նման փորձառու մարզիկի համար։

Մինչ այդ 2 խոսքով վերլուծեմ բուն գոտեմարտը,որը շատ դիտարժան ստացվեց: Բազմաթիվ ամերիկացիներ հիացած էին և նշում էին,որ վաղուց ներկա չէին եղել նման հետաքրքիր հունահռոմեական ոճի գոտեմարտի…

Դահլիճը իրոք ազդեցիկ էր, և ամերիկացիներն էլ իսկապես շոուներ կազմակերպելու հարցում լավագույններից են…Գոտեմարտն ընթացավ գրեթե ամբողջությամբ այնպես,ինչպես որ ես նախատեսել էի,մի փոքր վրիպումով իմ կողմից,որում անչափ մեծ էր կազմակերպիչների մեղքը… Նախ,ամբողջ գոտեմարտի ընթացքում ինձ 2 անգամ պասիվություն տվեցին.մի բան որ ինձ հետ երբեք չի եղել միջազգայինում…այսինքն, պարզ էր,թե դատավորը ինչ տակտիկա է ընտրել…և բացի դրանից,իմ կատարած հնարքը պահանջվածից ցածր գնահատվեց: Այսինքն, գոտեմարտը պետք է ավարտվեր առնվազն 8-2 իմ օգտին, ստացվեց 6-3`կրկին իմ օգտին)))

Մյուս պատճառը,որ զգալիորեն խանգարեց ինձ գոտեմարտի ընթացքում,կազմակերպիչների կողմից մեր բոլոր պայմանավորվածությունների կոպիտ խաղտումն էր…Եվ միայն դրանից հետո համոզվեցի,որ նահանգներում առանց մենեջերի շատ բարդ է,գրեթե անհնար…

Ամեն ինչ սկսվեց օդնավակայանից,երբ ինձ և մարզիչիս ոչ ոք չդիմավորեց:Երբ մեր տեղացի հայի օգնությամբ ժամանեցինք հյուրանոց և կապնվեցի կազմակերպչի հետ`հայտնելու դժգոհությունս,1000 անգամ ներողություն խնդրեց և նշեց,թե դա իբր թյուրիմացություն է…Բայց հետագայում պարզվեց,որ դրանք խորապես մտածված քայլեր էին,ինձ հունից հանելու,նյարդայնացնելու և հնարավորինս դժվարություններ ստեղծելու համար: Խնդիրներ հյուրանոցում,մարզումների կազմակերպման հարցում,զույգերի բացակայություն,փորձ` փոխելու գոտեմարտի օրենքները!!!,պայմանավորված քաշը…

Բնականաբար,այս ամենը չէր կարող հետևանք չթողնել բուն գոտեմարտի վրա,ինչին և նրանք ձգտում էին: Ուղղակի,իմ փորձի շնորհիվ կարողացա անհրաժեշտ պատասխան տալ թե’ գորգի վրա,թ’ե դրանից դուրս:

Այնպես որ,երբ ասում են,որ ԱՄՆ-ում ամեն բան ճիշտ է,դա բնավ էլ այդպես չէ…Գերմանիայից հետո,սա լրիվ այլ իրականություն էր և շատ լավ փորձ հետագայի համար:
Արսեն Ջուլֆալակյան

Նյու Յորքից`հատուկ բոլորի համար,այդ թվում նաև սպորտային վերլուծաբանների և լրագրողների,ովքեր ցավոք մեզ հետ չէին ))))»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Ջուլֆալակյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում