Ֆրանսիական լրատվամիջոցների ու մասնավորապես franceinfo.fr կայքի և L’Equipe. պարբերականի տեղեկությունների համաձայն՝ 2008 թ Պեկինի օլիմպիական խաղերի չեմպիոն (ի դեպ՝ Ֆրանսիայի օլիմպիական պատմության մ,եջ 1936 թ հետո առաջին անգամ) 66 կգ քաշային կարգի հունահռոմեկան ոճի ըմբիշ, 29-ամյա Ստիվ Գենոն ըմբշամարտի Ֆրանսիայի ֆեդերացիայի կողմից հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 1 տարով:
Գենոն, ով նաև 2012 թ Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է, 2007 թ Բաքվի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր ու 2010 թ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, երկու անգամ խուսափել է դոպինգ ստուգումներից և անհասնելի է եղել հակադոպինգային գործակալության սպաների համար:
Ֆրանսիացի օլիմպիական չեմպիոնի որակազրկման ժամկետը լրանալու է 2015 թ հուլիսի 30-ին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: