Հինգ քաշային կարգերում աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյուեյզերը պատրաստ է ռինգ դուրս գալ մինչև 66.7կգ քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Մենի Պակյաոյի դեմ: Աշխարհի լավագույն բռնցքամարտիկների ցուցակի առաջատարն արդեն կոչ է արել ֆիլիպինցուն բանակցություններ սկսել մենամարտի և դրա ֆինանսական պայմանների շուրջ:
Մենամարտից նվազագույնը 250 մլն դոլար եկամուտ կստացվի, որից շուրջ 100 մլն-ը կստանա Մեյուեյզերը:
«Դու երկու անգամ պարտվել ես: Այժմ վերադառնում ես և նույն գումա՞րը պահանջում: Դա տեղի չի ունենա: Ես գիտեմ, որ դու իմ մակարդակի բռնցքամարտիկ չես: Պարզապես, երկրպագուներն են ցանկանում տեսնել այս մենամարտը»,- sportsnet.ca-ը մեջբերում է Մեյուեյզերի խոսքերը: