Սերբ թենիսիստ, աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը հայտարարել է, որ 2015թ. մրցաշրջանում իր գլխավոր նպատակներից մեկը «Ռոլան Գարոս»-ում հաղթանակն է:
«Լավ եմ հանդես գալիս «Ռոլան Գարոս»-ում, բայց ամեն անգամ ճանապարհս փակում է Ռաֆայել Նադալը: Նրա հետ պայքարելու եմ այնքան ժամանակ, քանի դեռ չեմ հաղթել Փարիզի մրցաշարում:
Այս պահի դրությամբ Նադալը համարվում է «գրունտի արքա»: Կանեմ հնարավորը նրան բարձունքից իջեցնելու և «Ռոլան Գարոս»-ում հաղթելու համար»,- Ջոկովիչի խոսքերը մեջբերում է France-Presse պարբերականը: