Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Տոնի Կրոսը «Բազել»-ի նկատմամբ 0:1 հաշվով արտագնա հաղթանակից հետո հայտարարել է, որ թիմը ցանկանում է կրկին նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը:
«Ակնկալում էինք, որ դժվար խաղ է լինելու: «Բազել»-ը պրեսինգի էր դիմում ու սահմանափակում մեր շարժումները: Նրանք կարող էին ոչ-ոքի կորզել:
Շատ հավակնոտ ենք ու ցանկանում ենք հաղթել Չեմպիոնների լիգայում: Փլեյ-օֆֆում կարող է տեղի ունենալ ցանկացած բան»,- հայտարարել է Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանը: