Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Կեյլոր Նավասը գոհ է, որ Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրի «Բազել»-ի դեմ հանդիպմանը խաղադաշտ է դուրս եկել «արքայական ակումբ»-ի հիմնական կազմում:
«Սպասում ես խաղադաշտ դուրս գալու ցանկացած հնարավորության, և երբ քեզ շանս է տրվում, պետք է օգտագործես առիթը`հարցին մոտենալով ամենայն լրջությամբ: Ես հանգիստ եմ և աստիճանաբար տեղ եմ նվաճում «Ռեալ»-ի մեկնարկային կազմում: Բոլորս ցանկանում ենք խաղաժամանակ ստանալ»,- AS-ը մեջբերում է Նավասի խոսքերը:
Հիշեցնենք, որ շվեյցարական ակումբի դեմ խաղից հետո Նավասն արժանացել է «արքայական ակումբ»-ի գլխավոր մարզչի գովեստին: