Friday, 26 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Քիչ երկրներ կարող են պարծենալ այսպիսի պայմաններով». Մ-14 ընտրանու ֆրանսիացի մարզիչը գոհ է

ՈՒԵՖԱ-ի Youth Elite Player Development (Երիտասարդ էլիտ խաղացողների զարգացում) ծրագրի շրջանակներում ձևավորված Հայաստանի մինչև 14 տարեկանների ազգային հավաքականի գլխավոր մարզիչը ֆրանսիացի Դանիել Բրեարն է: Օրերս ՀՖՖ պաշտոնական կայքը հարզազրույց ունեցավ հայ պատանիներին մարզող ֆրանսիացի մարզչի հետ.

– Պարոն Բրեար,  մի փոքր խոսեք Ձեր մարզչական կարիերայի մասին:

– Որպես ֆուտբոլիստ հանդես եմ եկել ֆրանսիական «Սենտ-Էտյեն» թիմում, այնուհետև` Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնի մի շարք թիմերում: Եղել եմ ֆրանսիացի հանրահայտ մարզիչ Գի Ռուի օգնականը «Օսերում»: Ստանալով ՊՐՈ արտոնագիր` աշխատել եմ Սաուդյան Արաբիայի «Ալ-Շաբաբ» ակումբում` որպես տեխնիկական տնօրեն: Այժմ Հայաստանի մինչև 14 տարեկանների ազգային հավաքականի գլխավոր մարզիչն եմ, ինչպես նաև զբաղվում եմ ընդհանուր սկաուտինգով:

 Մի փոքր կպարզաբանե՞ք, թե դա ինչ է իրենից ենթադրում:

– Մենք արդեն ձևավորել ենք երկու տարիքային խմբերի հավաքականները, բայց կազմը վերջնական չէ: Քանի որ մենք մասնակցում ենք Հայաստանի պատանեկան առաջնությանը և ամեն շաբաթ հնարավորություն ենք ունենում գործի մեջ տեսնել տարբեր թիմերի խաղացողների, մենք հրավիրում ենք աչքի ընկած ֆուտբոլիստներին փորձաշրջանի: Նրանք մարզվում են արդեն ընտրված երեխաների հետ, և եթե արդարացնեն մեր սպասելիքները, հնարավորություն կստանան ընդգրկվել հավաքականում:

 Դուք Ձեր տրամադրության տակ ունեք խաղացողներ, որոնք մինչ այդ հանդես են եկել տարբեր ակումբների կազմերում: Նրանց միջև շա՞տ տարբերություններ եք տեսնում:

– Տարբերություններն այնքան էլ շատ չեն, բայց դրանք կան: Օրինակ, «Բանանցից» եկած երեխաների մոտ զգացվում է հոլանդական ֆուտբոլի ազդեցությունը, քանի որ նրանց հետ աշխատել են հոլանդացի մարզիչներ: «Փյունիկի» ֆուտբոլիստները լավ են պատրաստված տեխնիկապես, ինչը, հավանաբար գալիս է այն փիլիսոփայությունից, որ գոյություն ունի ակումբում: Իսկ, օրինակ, մարզերի երեխաները տեխնիկապես մի փոքր թույլ են, քանի որ հնարավորություն չեն ունեցել մարզվելու լավ խաղադաշտերում:

 Մեզ հետ զրույցի ժամանակ Հայաստանի մինչև 15 տարեկանների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մարկ Լելևրը նշեց, որ իր թիմը խաղում է 4-3-3 մարտավարությամբ: Դուքնո՞ւյնպես նախընտրում եք այդ տակտիկական դասավորությունը:

– Այո, մենք աշխատում ենք նույն ձևով: Այդպես ավելի հեշտ է: Հետագայում, երբ իմ թիմի ֆուտբոլիստը սկսի հանդես գալ մինչև 15 տարեկանների հավաքականում, նա արդեն հստակ կիմանա, թե ինչ է պահանջվում իրենից: Մեր ֆուտբոլիստները լավ են պատրաստված տեխնիկապես, իսկ տակտիկական առումով երբեմն կաղում են: Այդ պատճառով, հենց սկզբից մենք նրանց հանձնարարել ենք 11 vs 11 խաղեր, որպեսզի նրանք կարողանան ավելի արագ ընկալեն մեր տակտիկական մտահղացումները:

 Ի՞նչ կասեք աշխատանքային պայմանների մասին:

– Մենք շատ տպավորված ենք ՀՖՖ ենթակառուցվածքներով: Շատ քիչ երկրներ կարող են պարծենալ այսպիսի պայմաններով: Մեզ հետ աշխատող մարզիչները և անձնակազմը նույնպես շատ բարձր մակարդակի են: Ստեղծված են բոլոր պայմանները ճիշտ և պլանային աշխատանքի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում