Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեի որոշումը` «Եվրո-2016»-ի ընտրական մրցաշարի Սերբիայի ընտրանու դեմ հանդիպմանը տեխնիկական պարտություն գրանցելու կապակցությամբ: Այդ մասին հայտնում է AFP-ը:
Հիշեցնենք` հոկտեմբերի 14-ին Բելգրադում անցկացվող հանդիպումը դադարեցվել է 0:0 հաշվի ժամանակ` տեղի ունեցած անկարգությունների պատճառով:
«ՈւԵՖԱ-ի կոմիտեի որոշումն անարդարացի է: 3 միավորը պատկանում է Ալբանիայի հավաքականին, սակայն մեզնից խլել են այն, ինչի արժանի էինք»,- հայտարարել է ազգային թիմի գլխավոր մարզիչը: