Goal.com-ը շարունակում է ներկայացնել Օմար Մոմանիի ծաղրանկարները:
Այս անգամ Մոմանին անդրադարձել է «Լիվերպուլ» – «Ռեալ» հանդիպման ժամանակ կայացած միջադեպին: Խաղի ընդմիջման ժամանակ անգլիական ակումբի ֆուտբոլիստ Մարիո Բալոտելին խաղաշապիկը փոխեց «Ռեալ»-ի պաշտպան Պեպեի հետ: Այս դրվագը զայրացրել է Բրենդան Ռոջերսին, որը հանդիպումից հետո Բալոտելիի հետ զրույցում ասել է, թե «Լիվերպուլ»-ում ինչն է թույլատրելի և ինչը՝ոչ: