Լոնդոնի «Արսենալ»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի հարձակվող Լուկաս Պոդոլսկին թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել, որտեղ նշել է, որ չի պատրաստվում տեղափոխվել «Տոտենհեմ»:
«Աշխարհի վերջն ավելի հնարավոր է, քան իմ տեղափոխությունը «Տոտենհեմ»։ Թիմին դավաճանելը լավ բան չէ»,- գրել է Պոդոլսկին:
Հավելենք, որ Պոդոլսկու ծառայություններով հետաքրքրված է իտալական «Ինտեր»-ը: