Դորտմունդի «Բորուսիա»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան Մատս Հումելսը կհայտավորվի Գերմանիայի առաջնության 5-րդ տուրի՝ «Շտուտգարտ»-ի դեմ հանդիպմանը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ Հումելսը դեռ պատրաստ չէ հանդես գալ 90 րոպե: Ամենայն հավանականությամբ, Մատսը հանդես կգա մեկ խաղակես:
Հանդիպումը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 24-ին: