Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սեպտեմբերի 20-ին կայացած «Մայնց»-ի դեմ խաղում Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել ու շարքից դուրս մնացել 4 շաբաթով:
Ruhrnachrichten պարբերականի տեղեկություններով՝ Մխիթարյանը չի կարող շարք վերադառնալ հոկտեմբերի 18-ից շուտ:
« «Բորուսիա»-ն ավելի ծանր վիճակում է հայտնվել: Մխիթարյանից զատ վնասվածքներ ունեն Ռոյսը, Բլաշիկովսկին, Գյունդողանը, Շահինը, Կիրխը: Մխիթարյանը խաղադաշտ կվերադառնա հոկտեմբերի 18-ին և կկարողանա օգնել իր թիմին «Քյոլն»-ի դեմ խաղում»,- գրում է պարբերականը:
Այսպիսով՝ Հենրիխը բաց է թողնելու հոկտեմբերի 11-ին «Եվրո-2016»-ի ընտրական փուլի շրջանակներում Երևանում կայանալիք Սերբիայի ընտրանու դեմ խաղը: