Իտալական «Միլան»-ի սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին հասկացրել է, որ պետք է ևս մեկ անգամ այցելի թիմի մարզաբազա, հաղորդում է Gianucadimarzio.com-ը:
77-ամյա բիզնեսմենը մի քանի անգամ ժամանել էր ակումբի մարզաբազա և խոսել թիմի ֆուտբոլիստների հետ:
– Արդյո՞ք կհայտնվեմ «Միլան»-ի մարզաբազայում: Հնարավոր է, սակայն այն դեպքում, երբ ֆուտբոլիստները չկատարեն իմ առաջադրանքները,- հայտարարել է Բեռլուսկոնին: