«Լիվերպուլ»-ի և Իտալիայի ազգային հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին առիթը բաց չի թողել և ծաղրել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ին:
«Մանչեսթեր Յունայթեդ» … քահ-քահ ծիծաղում եմ»,- գրել է Բալոտելին իր թվիթերյան միկրոբլոգում:
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը և պարտվեց «Լեսթեր»-ին 5-3 հաշվով: