«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը կարծում է, որ Մադրիդի «Ռեալ»-ը երբեք առաջատար ֆուտբոլիստին` Քրիշտիանու Ռոնալդուին, «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության հնարավորություն չի տա:
63-ամյա մասնագետը կարծում է, որ այդ ասեկոսեները հորինել են լրագրողները:
«Ռոնալդուի տեղափոխության մասին ասեկոսեները հորինել են լրագրողները: «Ռեալ»-ը երբեք բաց չի թողնի նրան»,- Վան Գալի խոսքերը մեջբերում է Marca-ն:
Նշենք, որ պորտուգալացի հարձակվողի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2018թ.: