Գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Էվանդեր Հոլիֆիլդը հայտարարել է, որ առանց Մենի Պակյաոյի դեմ մենամարտի Ֆլոյդ Մեյուեյզերին մեծ բռնցքամարտիկ չի համարի:
«Առանց Պակյաոյի դեմ սուպերմենամարտի Մեյուեյզերին մեծ բռնցքամարտիկ չեմ համարի: Իսկական չեմպիոններն ընդունում են ցանկացած մարտահրավեր:
Նման քայլը նրան ոչ միայն կօգնի վաստակել ամբողջ աշխարհի բռնցքամարտի սիրահարների հարգանքն ու սերը, այլև ստիպել լռել քննադատներին: Թոշակի գնալ առանց այդ մենամարտի ուղղակի ծիծաղելի կլինի»,- Հոլիֆիլդի խոսքերը մեջբերում է Sport Online-ը: