Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Տոմաս Մյուլլերը մեկնաբանել է իր թիմի ցուցադրած խաղը` Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի 2-րդ տուրի «Շալկե»-ի դեմ արտագնա հանդիպմանը:
«Ծանր մարտ էր: «Շալկե»-ն հիանալի էր մրցակցում: Իսկ մենք չկարողացանք ոչինչ անել առաջին 20 րոպեներից հետո: Ես հիասթափված եմ արդյունքից:
Ցավում եմ, որ միայն մեկ միավոր վաստակեցինք: Ես, իսկապես, ցավում եմ և զայրանում դրա համար»,-մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է Մյուլլերի խոսքերը: