Չինաստանի Նանջինգ քաղաքում ընթացող ամառային պատանեկան Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Մանասայանը զիջեց մրցակցին` ղազախ Վադիմ Կազակովին:
Օգոստոսի 25-ին հայ բռնցքամարտիկը կպայքարի բրոնզե մեդալի համար` մենամարտելով բրիտանացի Վիդալ Ռիլեյի հետ:
Հիշեցնենք, որ աշխարհի պատանեկան չեմպիոն Անուշ Գրիգորյանը բրոնզե մեդալի համար կպայքարի թուրք Ներիման Իստրիկի հետ: