Դորտմունդի «Բորուսիա»-ն պարտությամբ սկսեց Գերմանիայի Բունդեսլիգայի 2014/15թթ մրցաշրջանը:
Հանդիպման 7-րդ վայրկյանին գոլի հեղինակ դարձավ Բելարաբին` խփելով Բունդեսլիգայի պատմության մեջ ամենաարագ գոլը: Հանդիպման ավելացված ժամանակում Շտեֆան Կիսլինգը խփեց իր թիմի երկրորդ գոլը: Լևերկուզենյան ակումբը վաստակեց առաջին 3 միավորը նոր մրցաշրջանում:
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր ու մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
«Բորուսիա» – «Բայեր»` 0:2
0:1 Բելարաբի (1’), 0:2 Կիսլինգ (90+4’)