Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը բաց կթողնի Տորոնտոյի և Ցինցինատիի մրցաշարերը: Այդ մասին հայտնում է AP-ն։
Իսպանացի թենիսիստը վնասվածք է ստացել մարզման ժամանակ: Նա վնասել է դաստակը։ Հիշեցնենք, որ 28-ամյա թենիսիստը նշված երկու մրցաշարերի հաղթողն է։
Կանադայում անցկացվող մրցաշարը կկայանա օգոստոսի 4-ին, իսկ ԱՄՆ-ում կայանալիք մրցաշարը կմեկնարկի օգոստոսի 11-ին։