Իսպանական «Բարսելոնա»-ի պաշտպան Դանի Ալվեսը հնարավոր է լքի ակումբը:
Ինչպես հայտնում է Sport.es-ը, Ալվեսի տրանսֆերի համար «Բարսելոնա»-ն պահանջում է 15 մլն եվրո: Անձամբ ինքը՝ ֆուտբոլիստը, որի պայմանագրի ժամկետը ավարտվում է 2015 թվականին, դեմ չէ լքել ակումբը: Թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն բրազիլացի պաշտպանին չի տեսնում թիմի մեկնարկային կազմում: Նշվում է, որ Ալվեսին «Բարսելոնա»-ում պետք է փոխարինի Կոլումբիայի ընտրանու ֆուտբոլիստ Խուան Կուադրադոն:
Հիշեցնենք, որ Ալվեսը կատալոնական ակումբում հանդես է գալիս 2008 թվականից: