Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին մեկնաբանել է դատավորի վճիռը, որն իրեն մեղադրանք էր ներկայացրել կապված ֆինանսական մեքենայություններ կատարելու մեջ: Մեսսին մեղադրվում է հարկերի վճարումից խուսափելու մեջ:
Instagram-ի իր էջում արգենտինացի ֆուտբոլիստը գրել է. «Առյուծին չի հետաքրքրում ոչխարի կարծիքը»:
Հիշեցնենք, որ Իսպանիայի դատարանը մերժել էր մեղադրանքը չեզոք համարելու դիմումը և պնդել, որ կան բավարար փաստեր առ այն, որ Մեսսին հարկերի վճարումից խուսափելու զարտուղի ճանապարհներ է փնտրել, որը նրա համար եղել է ապարդյուն:
Այսպիսով՝ Մեսսին, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինի բավարարել դատարանի պահանջն ու վճարել 51.5 մլն եվրո հարկ: