Իտալացի ճանաչված հարձակվող Ալեսանդրո դել Պիերոն Լոս-Անջելեսում այցելել է «Ռեալ»-ի մարզումը: Այդ մասին հայտնում է «արքայկան ակումբ»-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք` թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի գլխավորությամբ ֆուտբոլիստը հանդես է եկել «Յուվենթուս»-ի կազմում:
«Այստեղ եմ եկել` Կառլո Անչելոտիին ողջունելու համար: Նա բոլոր ժամանկների լավագույն մարզիչն է, և ես ուրախ եմ, որ Անչելոտին կարողացել է նվաճել Չեմպիոնների Լիգայի 10-րդ գավաթը «Ռեալ»-ի համար: Բազմաթիվ խաղեր եմ անցկացրել «Ռեալ»-ի դեմ: Վստահությամբ կարող եմ ասել, որ այն անհավանական ակումբ է»,- ասել է դել Պիերոն: