Ավարտվեց Լոնդոնի 2012 թվականի Օլիմպիական խաղերի ծանրամարտի տղամարդկանց 94 կգ քաշայինների պայքարի առաջին փուլը:
Պոկում վարժությունում Հայաստանի ներկայացուցիչ Նորայր Վարդանյանը 13-րդն էր` 170 կգ արդյունքով: Վարդանյանը 2 անգամ չկարողացավ պոկել 175 կգ ծանրաձողը:
Նորայրի ելույթից հետո մենք, ամենայն հավանականությամբ, նույնպես մեդալներ չենք ունենա, քանի որ հրում վարժությունից առաջ նա պատվիրել է ամենաթեթև քաշը` 210 կգ: