Sunday, 26 05 2024
Վարչապետը ծանոթացել է Դիլիջան-Իջևան հատվածում հեղեղումների պատճառած վնասներին և տարվող աշխատանքներին
00:00
Նոր Գվինեայում սողանքի հետևանքով զոհվել է ավելի քան 670 մարդ
Փրկարարները և ներգրավված այլ ուժերը Լոռու և Տավուշի տարբեր բնակավայրերից տարհանել են 269, փրկել` 120 մարդու
Կացարանի խնդիր ունեցողները տեղափոխվել են հյուրանոցներ
Ջրի հոտի և գույնի փոփոխության դեպքում այն չօգտագործել խմելու և կենցաղային նպատակով. ԱՆ
Ֆրանսիայի դեսպանությունն իր աջակցությունը հայտնում ՀՀ իշխանություններին
Դեռևս չպարզված հանգամանքներում զինծառայող է զոհվել
Լոռիում և Տավուշում հեղեղումների հետևանքով կա երեք զոհ, երկուսի ինքնությունը հայտնի է
Փրկարարները Երևանի տարբեր շինություններից հեռացրել են մոտ 360 տոննա ջուր
Բագրատ Գալստանյանը Հանրապետության հրապարակում ներկայացրել է վաղվա անելիքները
Սանոսյանը մանրամասներ է ներկայացրել հեղեղումների գոտում վնասների, խնդիրների և իրականացվող աշխատանքների վերաբերյալ
«Վրացական երազանքը» կորցնում է իր գլխավոր հաղթաթուղթը. գնում են Սահակաշվիլիի ճանապարհով
Ներկայում իրականացվում են հետաղետային աշխատանքներ, փրկարարական ջոկատները գիշերվա ընթացքում կշարունակեն հերթապահությունը. ՆԳՆ փոխնախարար
Իսկ եթե 50 հազար մարդ հավաքվի ու ասի՝ «առանց Բագրատ Հայաստան», ի՞նչ պատասխան են տալու
Գալստանյանը ձգտում է սահմանադրական կարգի տապալման. տեռորիստական նկրտումներ են
Շիրակի մարզում ներկա պահին աղետավտանգ իրավիճակ առկա չէ
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
ՆԳՆ Փրկարար ծառայությունը ներկայացրել է անհրաժեշտ վարքականոններ ջրհեղեղի դեպքում (ԼՐԱՑՎԱԾ)
Օպերատիվ շտաբի նիստում քննարկվել են Լոռիում և Տավուշում հեղեղումների հետևանքով առաջացած իրավիճակն ու վնասների չափը
Լոռիում և Տավուշում հոսանքազրկվել են Ucom կապի կայանները, որոշ բաժանորդներ կարող են նկատել շարժական կապի խափանումներ
Միացյալ Թագավորության դեսպանությունն իր զորակցությունն է հայտնում Լոռու և Տավուշի մարզերի հեղեղներից տուժած բնակիչներին
Լուռու և Տավուշի մարզերի բնակավայրերից տարհանվել է 190 մարդ, փրկվել` 74-ը. մասնակի գործում է ԱԻ-ում Լոռու բնակչության պաշտպանության պլանը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Նշվեց Սառնաղբյուրի հերոսամարտի 106-րդ տարեդարձը
Խնդրել եմ կաթողիկոսին՝ սառեցնել իմ հոգևոր ծառայությունը․ Բագրատ Գալստանյան
Գուրգեն Մելիքյանը հայտարարում է իրենց Վարչապետի թեկնածուի անունը՝ Բագրատ Սրբազանն է
Պետք է պատրաստվել արտահերթ կամ հերթական ընտրությունների. Գալստանյանը ազդարարում է պայքարի 3-րդ փուլը
Ռուսները համարձակ չեն. դարձան Պուտինի ստրուկը, իսկ մենք վրացի ենք՝ քաջ և խելացի ազգ ենք
ՀԿԵ-ն վերականգնողական աշխատանքներ է իրականացնում Հայաստանի հյուսիսի եղանակային վատ պայմանների պատճառով վնասված հատվածներում
Թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է գազատար խողովակին. 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Այսպիսի երկրի մասին չէին ըղձում, երբ Արցախյան շարժման ցասմամբ բարձրացած ժողովուրդը վեր էր պարզում բռունցքները. Լ. Ալավերդյան

Այսպիսի երկրի մասին չէին ըղձում, երբ Արցախյան շարժման ցասմամբ բարձրացած ժողովուրդը վեր էր պարզում բռունցքները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՄԻ նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած դաժան իրադարձությանը:

Նա նշեց, որ նման խնդիր չէինք ունենա, եթե իշխանություններն ավելի քան 20 տարի չշոյեին Ռուբեն Հայրապետյանին և բոլոր այն անձանց, որոնք ոչ միայն յուրացրել են նյութական արժեքները և հարստությունը` աղքատացնելով բնակչության 90%-ին, այլև սեփականաշնորհել են բոլորի հնարավորությունները, բոլորի իրավունքները, իսկ հիմա էլ իրենց են վերագրում պատժելու, հաշվեհարդար տեսնելու, ինքնադատաստան իրականացնելու իրավունքը:

«Կհասկանայի մինչև անգամ, եթե կրակոցով սպանած լինեին, բայց մարդկային կերպարանքը կորցրած և մարդասպանության վարժեցված էակ են` ոհմակային բնազդներով, դրանք խավ կամ տոկոս չեն, դրանք հասարակության տականքն են: Հուսամ, որ դեռ մարդկային մի բան մնացել է այդ անձանց մեջ, բայց ոչ միայն հայ տղամարդուն, ընդհանրապես տղամարդուն վայել չէ դաժան ծեծով հասցնել մահի»,- նշեց Լարիսա Ալավերդյանը՝ շարունակելով, թե չի կարծում, որ իրավապահ մարմինները պատրաստ են համարժեք գնահատական տալ:

Նա նաև ասաց, որ մտել ենք մի շատ հատկանշական տարի` Ղարաբաղյան շարժման 25-րդ տարին է. «Մեր սերունդը և երիտասարդները այսպիսի երկրի մասին չէին ըղձում, երբ Արցախյան շարժման ցասմամբ բարձրացած ժողովուրդը վեր էր պարզում բռունցքները»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում