2012 թվականի մրցաշրջանում «Ֆորմուլա-1»-ում հանդես եկող ավտոարշավորդների միջև անհատական հաշվարկում լարված պայքար է ծավալվել: 1-ին և 7-րդ տեղերում գտնվող պիլոտներին բաժանում է 20 միավոր:
Առաջնությունում արդեն իսկ գրանցվել են բազմաթիվ անակնկալներ, որոնք պայմանավորում են անհատական հաշվարկում ավտոարշավորդների զբաղեցրած դիրքը: Առաջին տեղը 61-ական միավորով կիսում են Սեբաստիան Ֆետտելն ու Ֆերնանդո Ալոնսոն, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Լուիս Հեմիլթոնը:
Լավագույն տասնյակում հայտնվել են հետևյալ պիլոտները`
1. Սեբաստիան Ֆետտել, «Ռեդ Բուլ» – 61 միավոր
2. Ֆերնանդո Ալոնսո, «Ֆերարի» – 61 միավոր
3. Լուիս Հեմիլթոն, «Մաքլարեն» – 53
4. Կիմի Ռայկոնեն, «Լոտուս» – 49
5. Մարկ Ուեբեր, «Ռեդ Բուլ» – 48
6. Ջենսոն Բատոն, «Մաքլարեն» – 45
7. Նիկո Ռոսբերգ, «Մերսեդես» – 41
8. Ռոմեն Գրոժան, «Լոտուս» – 35
9. Պաստոր Մալդոնադո, «Ուիլիամս» – 29
10. Սերխիո Պերես, «Զաուբեր» – 22