Friday, 03 07 2026
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան

Բաքվի նոր վերջնագիրը Երեւանին

Ադրբեջանի նախագահ Ալիեւը հայտարարել է, թե Բաքուն դիմել է Երեւանին, որպեսզի համատեղ խնդրանքով դիմեն ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համար: Ըստ Ալիեւի, եթե Երեւանի չընդունի այդ առաջարկը, ապա կնշանակի, որ շարունակում է տարածքային հավակնություն ունենալ Ադրբեջանի նկատմամբ: Ակնառու է Բաքվի նոր հնարքը՝ Երեւանին վերջնագիր ներկայացնելու տոնայնության եւ ծուղակ ներքաշելու մտադրության համատեքստում: Այս մարտահրավերը ակնառու էր դեռեւս ամիսներ առաջ, երբ Ադրբեջանը բարձրաձայնեց Մինսկի խմբի եւ հարակից ենթակառուցվածքների, այսինքն համանախագահների ինստիտուտի լուծարման հարցը ԵԱՀԿ գործող նախագահի առաջ, հայտարարելով, թե չկա այդ խմբի գոյության պատճառ եւ Երեւանն էլ չունի դրան չհամաձայնելու պատճառ: Ալիեւը հենվում է իր այն գնահատականի վրա, որ լուծել է Արցախի հարցը: Եվ Երեւանին էլ փորձում է որսալ այն գնահատականի վրա, որ Երեւանը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս:

Մի կողմ թողնենք այս որոշման պատճառները, մոտիվներն ու գնահատականները: Ի՞նչ կապ ունեն Երեւանն ու Բաքուն Մինսկի խմբի ստեղծման հետ, որ պետք է որեւէ կապ ունենան դրա լուծարման հետ: Եթե Ադրբեջանը ցանկանում է, ապա կարող է շատ հանգիստ անել նախաձեռնություն եւ բարձրացնել այդ հարցը թե ԵԱՀԿ ղեկավարության, թե Մինսկի խմբի երկրների, համանախագահ եռյակի առաջ: ԵԱՀԿ կայացրած որոշումները վերաննայելու խնդիրը Երեւանի խնդիրը չէ, եթե այդ որոշումները չեն առնչվում Հայաստանին: Միեւնույն ժամանակ, Մինսկի խմբի համանախագահության աշխատանքը բոլորովին ավարտված չէ, այն պարզ պատճառով, որ այդ աշխատանքը ոչ միայն չի ամփափվել բովանդակային իմաստով, այլ նաեւ՝ մեթոդաբանական:

Մինսկի խումբը եւ դրա համանախագահությունը պատերազմ թույլ չտալու համար էին, ոչ թե պատերազմից հետո լուծարվելով՝ այն լեգիտիմացնելու: Մինսկի խումբն ու համանախագահությունը Արցախի էթնիկ զտում եւ բռնի տեղահանում թույլ չտալու համար էին, ոչ թե դրա տեղի ունենալուց հետո լուծարվելու եւ այդ էթնիկ զտումը լեգիտիմացնելու: Մինսկի խումբը եւ համանախագահությունը պետք է հաշվետվություն տա իրեն ստեղծողներին, իր գործունեության համար, դրա արդյունքի համար, եւ միայն այդ հաշվետվության հիման վրա կայացվի որոշում՝ խումբը լուծարվու՞մ է, համանախագահությունը լուծարվու՞մ է, թե՞ վերակազմակերպվում, վերափոխվում եւ այլն: ԵԱՀԿ Մինսկի խումբը բացարձակապես չի եղել Ադրբեջանի տարածքային ամբողջության թեմայով:

Դրա լուծարման առաջարկին չմիանալը բացարձակապես չի կարող նշանակել Ադրբեջանի տարածքային ամբողջության հանդեպ Հայաստանի հավակնություն, որովհետեւ այդ մեկնաբանության դեպքում կնշանակի, որ տարիներ շարունակ աշխատելով Մինսկի խմբի եւ դրա համանախագահության հետ, այդ ձեւաչափի ներքո քննարկելով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարց, Բաքուն՝  հայր եւ որդի Ալիեւները, ըստ էության մասնակցել են Ադրբեջանի տարածքային ամբողջության դեմ գործընթացի: Այդպես է ստացվում, եթե նրանք Մինսկի խմբի լուծարման առաջարկին Երեւանի չմիանալը ներկայացնում են իբրեւ «հավակնության շարունակություն»: Դա շանտաժ է, վերջնագիր, որ Ադրբեջանը ներկայացնում է Հայաստանին: Ընդունել այն, տրվել շանտաժին, նշանակելու է բացել հաջորդի դուռը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում