Monday, 29 04 2024
«Ղազախստանը հայ-ադրբեջանական միջնորդական առաքելություն չունի». ԱԳՆ խոսնակ
17:30
Իսպանիայի վարչապետը հրաժարական չի տալիս
Շառլ Ազնավուրը՝ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի աչքերով. շանսոնյեին նվիրված ցուցահանդես՝ Երևանում
16:45
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ում ամենաշատն է ծախսում պաշտպանության վրա
Ինչու՞ 1988թ. փետրվարի 12-ին Կապանից «ադրբեջանցիներին արտաքսեցին»
Քննարկվել են երկկողմ ոլորտային համագործակցության հնարավորություններ
Չկա համաժողովրդական շարժում, խմբակներ են, որոնց նպատակը ցնցումներ և պատերազմ հրահրելն է
16:09
Կիևը պատերազմի ժամանակ դուրս կգա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից
Իշխանության գործողությունները վտանգավոր են․ հետևանքները շատ ավելի ծանր են լինելու
15:45
Հնդկաստանը հայտարարել է, որ 10 տարում 35 անգամ ավելացրել է պաշտպանական սպառազինության արտահանումը
15:30
Հյուսիսային Կորեան ականապատել է Հարավային Կորեա տանող ճանապարհը. Yonhap
Իսրայելական օդուժը գրոհներ է իրականացրել Գազա և Ռաֆահ քաղաքների ուղղությամբ․ ԶԼՄ-ներ
Երեւանի կատարյան «ուքի-էնդը»
14:50
Չինաստանի նախագահը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
ԱՄՆ-ն 5 անօդաչու է խփել կարմիր ծովում
14:13
Ճամփորդություն դեպի վիրտուալ աշխարհ. Ամերիաբանկի թվային տաղավարը՝ Career City Fest 2024-ում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիան որոշել է հեղուկ գազ գնել ամերիկյան ExxonMobil-ից
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
Ձերբակալությունների աճը կակած է հարուցում. մարդուն ասում են` դե խոստովանիր, թե չէ կձերբակալե՞նք
ՀՀ ԱԳ նախարարն ու Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահն անդրադարձել են աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում առկա մարտահրավերներին
Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին ինչու՞ էր հեռախոսով խոսում
Դատախազը մանրամասնում է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից, Ծառուկյանից, Խաչատրյանից
Դատարան ուղարկված գործերի թիվը կրկնակի ավելացել են նախորդ տարվա համեմատ․ Աննա Վարդապետյան
Նոր մանկապարտեզների կառուցման ավարտին ենք՝ անձնական հսկողության տակ պահե՛ք. Ավինյանը՝ փոխքաղաքապետին
Հասկանանք՝ որտեղ են պտտվում մեր նախագծերը, որ տեղ չեն հասնում. Ավինյան
Մասնակցե’ք «Ազարյանի» մարզադպրոցի կառուցման մրցույթներին. Ավինյանը հորդորում է շինընկերություններին
13:00
«Թվային Ջուղա Ցանցը» համահայկական կենտրոն է գործարկում մետավերսում՝ Fastexverse վիրտուալ հարթակում
«Մետրոպոլիտենի» լուսավորությունը, թարմացրել ենք, ուշադրություն դարձրեք, սիրելի՛ երևանցիներ. Ավինյան

Սուրբ Պատարագ Հայոց բանակի օրվա առիթով

Հունվարի 27-ին, Բանակի օրվա առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ. Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ, ավանդույթի համաձայն,մատուցվեց Սուրբ պատարագ: Պատարագիչն էր բանակի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Սրբազան արարողությանը ներկա էին Հայ եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ բանակի բարձրագույն սպայական կազմի անդամներ:

Արարողության ընթացքում Վրթանես Սրբազանը հավուր պատշաճի ներկայացրեց հայոց բանակի կարևորությունն ու դերը մեր պետականության պահպանման և ամրապնդման գործում: Սրբազան հայրն իր խոսքում մասնավորապես նշեց. «Ցանկացած երկրի զորությունը, խաղաղությունը հաստատողն ու ամրապնդողը բանակն է: Քանի դեռ երկրի վրա տիեզերածավալ խաղաղություն և մարդկանց միջև հաճություն չի հաստատվել, բանակն անհրաժեշտ պայման է մնում պետությունների ներքին անդորրն ապահովելու համար: … Աղանդների մի ամբողջ շարք քարոզում է հեռու մնալ զենքից և կոչ անում զենքի չդիմել` թշնամու կողմից մեր երկրի ու ընտանիքների պղծվելու դեպքում անգամ: Դրա փոխարեն հայ եկեղեցականը, ինչպես պատմության ոլորապտույտներում, այնպես էլ այսօր մի կողմից իր գործնական լուման է բերում երկրի պաշտպանության գործին` ծառայելով բանակում և իր բարոյական զորակցությունը ցույց տալով զինվորին, մյուս կողմից՝ եկեղեցում աղոթք բարձրացնելով հայ զորականի և զորավարի անսասանության և ուժականության համար»:

Ս. Պատարագից հետո տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսն իր հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքները հղեց ներկաներին: «Գեղեցիկ ավանդույթ է ձևավորվել, որ ամեն տարի բանակի օրվա կապակցությամբ Հայոց բանակի հրամանատարական կազմը, գլխավորությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, գալիս է Մայր աթոռ Սուրբ Էջմիածին` իր աղոթքն առ Աստված բարձրացնելու և իր ուխտը Սուրբ սեղանի առջև կատարելու հավատավոր հայ զավակների և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետ: Աղոթելու և հայցելու, որ Տերն անսասան պահի Հայաստան երկիրը և հզոր ու հաղթական՝ հայոց բանակը:

Հայրենիքը հայոց նվիրական սուրբ հողն է` դարերի պատմությամբ նվիրագործված, մեր հայրերի ու զավակների սուրբ արյունով նվիրագործված: Հայրենիքը նաև մեր մշակույթն է, մեր հոգևոր արժեքները, մեր եկեղեցին, հայոց ընտանիքն ու հայ մարդը, որի պաշտպանությանը կոչված է ծառայելու հայոց բանակը: Ահա թե ինչու մենք նվիրական պարտք ենք համարում հանապազօրյա աղոթք բարձրացնել առ Աստված, որպեսզի բանակը միշտ լինի զորեղ ու հաղթական» – նշեց Վեհափառ հայրապետը:

Այնուհետև Նորին սրբությունը Հայ եկեղեցու «Սբ Ներսես Շնորհալի» պատվո շքանշանով պարգևատրեց ՀՀ ՊՆ առաջին տեղակալ, փոխնախարար գնդապետ Դ. Տոնոյանին և ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Է. Ապրիամովին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում