Մեկնարկեց Հոկեյի ազգային լիգայի Սթենլիի գավաթի ընթացիկ խաղարկությունը: Արևելյան և Արևմտյան գոտու 8-ական թիմ կորոշեն նոր հաղթողին: Խաղային օրվա ընթացքում տեղի ունեցավ 3 հանդիպում: Արդեն առաջին 20 րոպեներից հետո պարտվելով 3:0 հաշվով` Ֆիլադելֆիա «Ֆլայերս»-ի հոկեյիստները հրաշք գործեցին` հաղթելով 3:4 հաշվով:
Փիթսբուրգ «Փինգուինս» – Ֆիլադելֆիա «Ֆլայերս»` 3:4,
Վանկուվեր «Քենեքս» – Լոս-Անջելես «Քինգս»` 2:4,
Նեշվիլ «Փրեդաթորս» – Դեթրոյթ «Ռեդ Ուինգս»` 3:2:
Հոկեյի ազգային լիգայի պաշտոնական կայքը նախորդ խաղային օրվա լավագույն հանդիպում է ճանաչել Փիթսբուրգ «Փինգուինս» – Ֆիլադելֆիա «Ֆլայերս» դիմակայության առաջին մրցավեճը, իսկ երեկոյի լավագույն խաղացող է ճանաչվել Ֆիլադելֆիա «Ֆլայերս»-ի եզրային հարձակվող Դանիել Բրիերը, ով հեղինակել է 2 տափօղակ: