«Ֆորմուլա 1»-ի նախկին ավտոարշավորդ Ռոբերտ Կուբիցան ընթացիկ մրցաշրջանում մի քանի անգամ վարել է ավտոմեքենա, որպեսզի վերականգնվի տարիներ առաջ տեղի ունեցած վթարի վնասավածքներից: Մի քանի օր առաջ` ապրիլի 7-ին, լեհ մարզիկը մոտ 40 կմ տարածություն անցավ Ռենո Կլիո Սուպեր 1600-ի ղեկին:
Կուբիցան երթևեկության համար ընտրել էր Լիգուրիի բարձունքը, որից մի քանի կիլոմետր հեռու գտնվում է նրա վթարի վայրը, որը տեղի ունեցավ 2011 թվականին: Իտալական լրատվամիջոցները փոխանցում են, որ Ռենոյի ղեկավարները գոհ են մնացել Կուբիցայի ցույց տված արդյունքից:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Կուբիցան 2007 թվականին Կանադայի Գրան պրիում, սարսափելի վթարի ենթարկվեց, որից հետո երկար ժամանակ վերականգնվեց, իսկ 2011-ին կրկին վթարի ենթարկվեց: