«Կրասնոդար»-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ այսօր թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանը լքել է ակումբի ճամբարը (որն ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայում) և մեկնել ԱՄՆ:
Հարձակվողի` ուսումնամարզական հավաքը ժամկետից շուտ ավարտելու պատճառը հարգելի է. մոտ օրերս ծնվելու է Մովսիսյանի երեխան, և թիմի ղեկավարությունը խաղացողին թույլ է տվել միանալ իր ընտանիքին:
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին և 29-ին Յուրան Հայաստանի հավաքականի կազմում մասնակցելու է Սերբիայի և Կանադայի ընտրանիների հետ Կիպրոսի Լիմասոլ քաղաքում կայանալիք ընկերական հանդիպումներին, իսկ մարտի 2-ին կրկին միանալու է «Կրասնոդար»-ին:
2012 թվականի միջմրցաշրջանային ուսումնամարզական հավաքների ժամանակ Մովսիսյանը մասնակցել է ստուգողական 7 համդիպման և դարձել 6 գոլի հեղինակ, կատարել արդյունավետ 2 փոխանցում` խաղադաշտում անցկացնելով 365 րոպե: