Ինչպես հաղորդում է BC հեռուստաալիքը, Մադագասկար կղզու արևելյան հատվածը հայտնվել է Ջովաննա անունը կրող հուժկու ցիկլոնի ավերածությունների գոտում: CARE բարեգործական կազմակերպությունից հայտնել են, որ արդեն կա 5 զոհ, սակայն այդ թիվն աճելու միտում ունի:
Ըստ նույն կազմակերպության տվյալների՝ Վատոմանդրի քաղաքի տների մոտ 60%-ը կամ ամբողջությամբ ավերվել է, կամ զգալիորեն վնասվել: