Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Աֆղանստանից Լեհաստան վերադառնալիս մի քանի ժամ մնացել է Երևանի օդանավակայանում:
Երևանում թռիչքը հետաձգվել է վատ եղանակային պայմանների պատճառով: Նշենք, որ լեհական անձնակազմի ինքնաթիռը վայրէջք էր կատարել Երևանում՝ վառելիքով լիցքավորվելու համար:
Ինչպես գրում է regnum.ru-ն, Տուսկը Աֆղանստան էր մեկնել նախօրեին զոհված 5 լեհ զինծառայողներին հրաժեշտի արարողությանը մասնակցելու: