Thursday, 23 05 2024
Առաջին անգամ ՀՆԱ-ի աճը էապես տարբերվում է տնտեսական ակտիվության ցուցանիշից․ այն կազմել է 14,3%
13:15
Նավթի գները նվազել են- 22-05-24
13:00
Ստեղծվել է ԵՄ դիվանագիտական ակադեմիա
Ռուսաստանում ձերբակալվել է ԶՈւ ԳՇ պետի տեղակալը
Կիրանցիներից կլինեն մարդիկ, որոնք տեղի կտան փոխհատուցմանը. սպառնալիքների, ճնշումների տակ են
Խորհրդայինից մնացած մարդու մեջ սոցիալ-հոգեբանական ճեղքվածք կա՝ սեփականի և պետականի միջև. ո՞նց փոխենք
Փոփոխվել են դպրոցների ֆինանսավորման մեխանիզմները՝ 6.6 մլրդ դրամով ավելացել է, կազմելով 121 մլրդ դրամ
Իմպիչմենթի հարցը մեր օրակարգում է, կախված է շարժման արդյունքից. Օհանյան
12:15
ԱՄՆ-ն ուսումնասիրում է, թե ինչպես կարող է ամրապնդել աջակցությունը Հայաստանին․ Էնթոնի Բլինքեն
Փաշինյանի իշխանությունը ոչ լեգիտիմ է, քանի որ ապօրինի սահմանագծում է արվում և բռնագաղթվել է Արցախը
Լուրերի օրվա թողարկում 12։00
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 747 419. ՊԵԿ
Ալիեւը «վերջին մարդ»՝ աղետներից առաջ
11:54
Նոր տեխնոլոգիաները՝ վայրի բնության և ֆերմերային տնտեսությունների պահպանման երաշխիք
Ճամբարակի ավտոճանապարհի որոշ հատվածներում կատարվել են ուսումնասիրություններ
11:30
ԱՄՆ-ն Լեհաստանում միջուկային զենք տեղակայելու բանակցություն չի վարում
11:15
Բրիտանիայում սկսվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավը
Ուղիղ. խորհրդարանական ճեպազրույցներ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Մեքենան կողաշրջվել է
Անահիտ Մանասյանն ընդունել է Նորվեգիայի դեսպանին
Սպտակցի Հայկոյի որդին չի կալանավորվի
Աղձքի մոտ պայթեցման աշխատանքներ կարվեն
Փանիկում տուն է այրվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Ակբա բանկը կաջակցի ՓՄՁ-ներին զարգանալ Եվրոպայի և Ասիայի շուկաներում
ԱՄՆ-ը «բացահայտե՞ց» Իրանին
09:45
«Դեռ երեկ Շառլ Ազնավուրը մեզ հետ էր». Մակրոնի հայերեն գրառումը
Որևէ բան Ադրբեջանը չի զիջելու, միայն վերջնագրեր է դնելու. պետք է գնանք արտահերթ ընտրությունների
Սպասվում է կարճատև անձրև

«Մենք ունենք այնպիսի կառավարություն, որի հետ այսօր ոչ թե բանակցում ենք, այլ պայքարում». Սեդրակ Բաղդասարյան

Ցավոք, մենք ունենք այնպիսի կառավարություն, որի հետ այսօր ոչ թե բանակցում ենք, այլ պայքարում: Եթե հավատացին պայքարին, իրենք անպայման կհասնեն իրենց նպատակին: Ուզում եմ, որ իմ հայրենակիցները հասկանան, որ ճիշտ է, ճանապարհը բարդ էր, կարելի է ասել` առաջին ծիծեռնակն էինք, բայց քաղաքացիներին ուզում եմ կոչ անել, որ նրանք հստակ իմանան, որ անպայման իրենց իրավունքների համար պետք է պայքարել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը` Բուզանդի 25 հասցեի նախկին բնակիչը:

Վերջինս մեկն է նրանցից, ում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմամբ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է բնակարան հատկացնել Բուզանդի 25 հասցեում իր քանդված տան տեղում կառուցված բարձրահարկ շենքում:

«Երբ 2004թ. կառավարությունը որոշեց իմ սեփականությունը խլել իմ ձեռքից հակասահմանադրական իր որոշումներով, ես դիմեցի ՀՀ դատարաններին, սակայն բոլորն էլ իրենց կայացրած վճիռներով ինձ չօգնեցին, ու ես 2005թ. դեկտեմբերի վերջին ստիպված եղա դիմել Եվրադատարան»,- հայտնեց Ս. Բաղդասարյանը` տեղեկացնելով, որ այս ընթացքում ՀՀ կառավարությունը փորձել է իր հետ հաշտության պայմանագիր կնքել, սակայն ինքը չի համաձայնել, քանի որ առաջարկել են բնակարաններ չկառուցված, գոյություն չունեցող շենքում:

«Ինձ հավատ չէր ներշնչում կառավարության առաջարկը, քանի որ իմ շենքի տեղում կար արդեն կառուցված շենք»,- հավելեց նա` տեղեկացնելով, որ ՄԻԵԴ-ի որոշումը կայացվել է 2011թ. դեկտեմբերի 15-ին, սակայն ինքը որոշման մասին տեղեկացել է երկու օր առաջ:

«Թվում է, թե կառավարությունը լավ բան է անում` հաշտվելով ինձ հետ, սակայն ցավալին այն է, որ խաբեությամբ, աֆերիստությամբ է ուզում դա անել: Այսքան ժամանակ մի անգամ ինձ չհրավիրեցին արդարադատության նախարարություն, հետս չխոսեցին: Ես Եվրադատարանից եմ տեղեկացել ՀՀ կառավարության որոշումների մասին»,- ասաց նա` հավելելով, թե այնպիսի տպավորություն էր իր մոտ ստեղծվել՝ կարծես ինքը Հայաստանից կիլոմետրերով հեռու է գտնվում:

Երևի Եվրոպայում էլ են զարմացած` ինչպես կարելի է ժողովրդին այս վիճակի մեջ գցել, զարմացած ասաց զրուցակիցս` ուրախությամբ նշելով, որ բավարարված է Եվրադատարանի կայացրած որոշմամբ, սակայն ցավում է, որ արդարությանը հասել է այս գնով: «Սրան կարելի էր հասնել առանց երկիրը խայտառակ անելու»,- ընդգծեց նա:

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը Եվրադատարանի որոշմամբ պարտավորվել է Բուզանդի 25 հասցեի նախկին բնակիչներ Սեդրակ Բաղդասարյանի, Լևոն Ղասաբյանի և Գրիգորի Ղարիբյանի ընտանիքներին բնակարաններ հատկացնել նրանց քանդված տների տեղում կառուցված բարձրահարկ շենքում, իսկ Բուզանդի 15 և Պուշկինի 34 հասցեների բնակիչներ Աշոտ Պողոսյանին ու Իրինա Եդիգարյանին տրամադրել գումարային փոխհատուցում` Ա. Պողոսյանին` 45 հազար եվրոյին համարժեք դրամ, Ի. Եդիգարյանին՝ 29,5 միլիոն դրամ: Հայաստանի կառավարությունն առաջիկա երեք ամսում պետք է կատարի Եվրադատարանի որոշումները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում