Thursday, 23 05 2024
Նոր Արեշում ծառը կոտրվել և ընկել է ավտոճանապարհին՝ այն դարձնելով երկկողմանի փակ
Ստամբուլում փոխհրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Կոտրել են զինվորի համար նախատեսված հանգանանկությունների արկղը, հափշտակել գումարը
Աղմկահարույց սկանդալ՝ թուրքական բանակում
00:22
Ռայիսիի կործանված ուղղաթիռի վրա փամփուշտի հետքեր չեն հայտնաբերվել․ Իրանի ԶՈւ գլխավոր շտաբ
Երևան-Իջևան ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է չորս մարդ
00:00
Գերմանիան դեմ է Ուկրաինայի համար ՌԴ ակտիվների բռնագրավմանը
Ռուսաստանը պատրաստվում է աֆրիկյան մի շարք երկրներում դեսպանատներ բացել
ՌԴ ԿԲ-ն նախատեսում է կիբեռվարժանքներ անցկացնել ԵԱՏՄ անդամ երկրների բանկերի հետ
Նոր մանրամասներ Հրազդանում հոգեհանգստի ժամանակ մահաբեր կրակոցների մասին
Գետափ-Մարտունի ավտոճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ
Ինչո՞ւ են դատարանները ներողամիտ նախկինների նկատմամբ
Հայաստանը ձեռնպահ է մնացել «Սրեբրենիցայի ցեղասպանության» բանաձևի քվեարկությանը
Կապանի քաղաքապետի մեքենայի հրկիզման դեպքը բացահայտվել է
Երևանում վրաերթի են ենթարկել 11-ամյա տղայի․ բժիշկները պայքարում են կյանքի համար
Ինտրիգ՝ առանց սյուրպրիզի. ով է շարժման վարչապետի թեկնածուն
Սա է Հայաստանի Հանրապետությունը, եւ ուրիշ Հայաստան չկա
Սուրբ կովեր չկան. ոչ միայն Իսրայելին են ապտակում, այլև բոլոր քաղաքական առաջնորդներին
Եթե իշխանությունը խելքը գլուխը չհավաքի, նոր կատակլիզմներ կլինեն
21:50
Մոլդովացի ֆերմերները երաշտի պատճառով դիմել են իշխանություններին
Խանդանյանը և Հովլանդը քննարկել են հայ-նորվեգական համագործակցության և տարածաշրջանի գործընթացների հարցեր
ՌԴ-ում ձերբակալվել է ՊՆ վարչության պետպատվերի վարչության ղեկավարը
ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը քննարկել են տարածաշրջանային անվտանգային հարցեր
21:10
Հունգարիայի վարչապետի կարծիքով՝ ռուս-ուկրաինական հակամարտությունն իր վերջնարդյունքը կունենա Մոսկվա-Կիև-Վաշինգտոն բանակցություններով
Դավութողլուի եւ Հայաստանում ԵՄ դեսպանի «սինքրոնը»
20:50
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել ձեռնպահ մնալ դեպի Թայվան կոնգրեսականների այցելություններ կազմակերպելուց
ՀՀ պաշտպանության նախարարը և Բելգիայի դեսպանը քննարկել են երկրների ՊՆ- ների միջև համագործակցության հեռանկարները
Նիկոլ Փաշինյանը և Կլոդ Վիզլերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների հարցեր
Գիտությունը և հավատքը իրար չեն հակասում, մեկը պատասխանում է «ինչու», մյուսը` «ինչպես» հարցին
Դատախազությունը ՍԴ դատավորից պահանջում է 3 տուն և շուրջ 142 մլն դրամ

ՀՅԴ-ն խուսափում է «Բարգավաճի» նման ճզմվելու հեռանկարից

Ազգային Ժողովի նախագահի ընտրությունն ըստ էության պարզ ֆորմալություն էր, որ պետք է տեղի ունենար դեկտեմբերի 6-ին, անգամ այն բանից հետո, երբ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը Սամվել Նիկոյանի դեմ առաջադրեց Լարիսա Ալավերդյանի թեկնածությունը:

Պարզ է, որ Ալավերդյանը շանս չունի և այդ պարզությունը արդեն փաստ է. ԱԺ նախագահ է ընտրվել Սամվել Նիկոյանը: Մեծ հաշվով իհարկե ոչ մի նշանակություն էլ չունի, թե ով է ընտրվել, կամ արդյոք որևէ մեկն ընտրվել է: Այդ պաշտոնի տիրոջ ով լինելը նշանակություն կարող է ունենալ միայն կայացած քաղաքական համակարգով երկրներում, որտեղ խորհրդարանն ունի իր հստակ քաղաքական և իրավական դերակատարումը: Հայաստանում խորհրդարանը գործադիր իշխանության գործիք է, նաև ինչ որ առումով քաղաքական կերակրատաշտ, որով իշխանությունը ինչ որ հարաբերություններ է պարզում քաղաքական հակառակորդների և մրցակիցների հետ:

Սակայն, Սամվել Նիկոյանի ընտրությունը կարծես թե մի բավական ուշագրավ նրբերանգ դրսևորեց, ի դեմս Դաշնակցության քվեարկության: Ընդդիմություն լինելու մասին հայտարարող կուսակցությունը ոչ թե սատարեց ընդդիմադիր թեկնածու Լարիսա Ալավերդյանին, այլ քվեարկեց իշխանության թեկնածու Սամվել Նիկոյանի օգտին: Եթե Դաշնակցությունը ձեռնպահ մնար կամ բոյկոտեր ընտրությունը, դա դեռ կարելի էր հասկանալ՝ ՀՅԴ պատգամավորները այդ ընտրությունը համարել են թատերական ներկայացում, և պարզապես չեն ցանկացել մասնակից լինել այդ թատրոնին: Բայց, ՀՅԴ-ն մասնակցել է, ու մասնակցել է իշխանության կողմից կամ իշխանության օգտին, քվեարկելով հօգուտ Սամվել Նիկոյանի:

Սա իհարկե ամենևին ճակատագրական քվեարկություն չէ, այսինքն Դաշնակցությունը եթե նույնիսկ չքվեարկեր, միևնույն է իշխանությունն անցկացնելու էր իր թեկնածու Նիկոյանին: Հարցը դա չէ և այստեղ գործ չունենք հայտնի ասույթի հետ, թե «մկան մեզն էլ ջրաղացին օգուտ է»: Ի դեպ, այդ ասույթը կար ավելի վաղուց, քան Հայաստանի քաղաքական երկնակամարում հայտնվեցին տարբեր մականուններով գործիչները: Խնդիրը այստեղ այն է, թե ինչու ՀՅԴ-ն որոշեց ԱԺ նախագահի ընտրությանը մասնակցել իշխանության օգտին, իշխանության կողմից: Կամ, ՀՅԴ-ն որոշեց այդպես, թե՞ պարզապես իշխանությունը, ինչին հակադրվել ՀՅԴ-ն եղավ անկարող:

Չէ՞ որ իշխանությունը կարող էր ԱԺ նախագահի ընտրությանն այսպես մի փոքր մանրակերտ խաղարկել՝ խորհրդարանի ընտրության մանրակերտ, փորձելով ստուգել ՀՅԴ վրա իր ազդեցության չափը: Այդ դեպքում, պետք է նկատել, որ ստուգատեսը բարեհաջող է անցել և իշխանությունը ՀՅԴ-ի համար խորհրդարանի ընտրությանը կարող է հանգիստ լինել: Մյուս կողմից, բացառված չէ նաև, որ ՀՅԴ-ն ինքը քվեարկելով Նիկոյանի օգտին, իշխանությանն ակնարկում է, որ պատրաստ է գործակցելու նաև խորհրդարանի ընտրությանը:

Երևի թե Դաշնակցությունը տեսնելով Բարգավաճին, դասեր է քաղում և որոշում է ավելորդ հակադրության մեջ չմտնել Սերժ Սարգսյանի հետ, քանի որ եթե նա կարողացավ ԲՀԿ-ին ճզմել, ապա ՀՅԴ-ին ճզմելու հարցում առանձնապես մեծ դժվարություն չի ունենա: Իսկ այդ ամենը ըստ էության վկայությունն է այն բանի, որ ՀՅԴ-ն է, ինչպես Բարգավաճ Հայաստանը, կարծես թե առանձնակի սպասումներ չունի Ռոբերտ Քոչարյանից և գերադասում է պայմանավորվել Սերժ Սարգսյանի հետ, քան մնալ Հայ ազգային կոնգրեսի «քաղաքագիտական վերլուծությունների» հույսին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում