Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի 47 լրագրողների հարցման արդյունքում որոշվեցին «Մրցաշրջան-2010»-ի 10 լավագույն մարզիկները: Այսպիսով, Հայաստանի թիվ մեկ մարզիկ է ճանաչվել ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Տիգրան Գ. Մարտիրոսյանը: Լավագույն թիմ է ճանաչվել Հայաստանի ֆուտբոլի հավաքականը:
2010 թվականի10 լավագույն մարզիկներն են.
1. Տիգրան Գ. Մարտիրոսյան, ծանրամարտ – 462 միավոր
2. Լևոն Արոնյան, շախմատ – 399
3. Արսեն Ջուլֆալակյան, հ/հ ըմբշամարտ – 311
4. Յուրի Պատրիկեև, հ/հ ըմբշամարտ – 253
5. Հրաչիկ Ջավախյան, բռնցքամարտ -230
6. Աշոտ Դանիելյան, սամբո – 183
7. Մելինե Դալուզյան, ծանրամարտ – 141
8. Գևորիկ Պողոսյան, ծանրամարտ – 131
9. Ռոման Ամոյան, հ/հ ըմբշամարտ – 116
10. Ռուբեն Ալեքսանյան, ծանրամարտ – 112
Տեղեկացնենք, որ հարցաթերթիկներում նշվել են նաև այլ մարզիկների անուններ, ովքեր տեղ չեն զբաղեցրել լավագույն տասնյակում. ֆուտբոլիստներ Հենրիկ Մխիթարյան, Յուրա Մովսիսյան, Կառլեն Մկրտչյան, Գևորգ Ղազարյան, սամբիստներ Վաչիկ Վարդանյան, Տիգրան Կիրակոսյան, ծանրորդներ Հռիփսիմե Խուրշուդյան, Արա Խաչատրյան, Սմբատ Մարգարյան, բասկետբոլիստ Քրիստինե Քեփենեկյան: