Նոյեմբերի 3-ից Հունաստանի Պորտո Կարաս քաղաքում մեկնարկում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը, որին կմասնակցեն նաև Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները:
Առաջնությունը տեղի կունենա նոյեմբերի 3-11-ը: Հաղթող հավաքականի անունը պարզ կդառնա 9 տուրերի արդյունքում:
Հայաստանի տղամարդկանց հավաքականն առաջին տուրում ուժերը կչափի Ավստրիայի, կանանց հավաքականը` Չեխիայի թիմի հետ: