Ֆրանսիական Կորսիկա կղզում` Բաստիա քաղաքում անցկացված շախմատի միջազգային 13-րդ մրցաշարը մեզ համար ավարտվեց:
Պայքարը շարունակում էր միայն մեր հայրենակից Ավետիք Գրիգորյանը, ով 1/8 եզրափակիչում պայքարից դուրս թողեց Հրանտ Մելքումյանին:
Քառորդ եզրափակիչում Ավետիքն ուժերը չափեց աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ` պարտվելով 1.5:0.5 հաշվով: Այս փուլում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
Անանդ – Գրիգորյան՝ 1.5:0.5
Մամեդով – Սաշիկիրան՝ 1.5:2.5
Բատտագլինի – Չեպարինով՝ 1:3
Ջոնս – Մամեդիարով՝ 0.5:1.5