Thursday, 23 05 2024
Ստամբուլում փոխհրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Կոտրել են զինվորի համար նախատեսված հանգանանկությունների արկղը, հափշտակել գումարը
Աղմկահարույց սկանդալ՝ թուրքական բանակում
00:22
Ռայիսիի կործանված ուղղաթիռի վրա փամփուշտի հետքեր չեն հայտնաբերվել․ Իրանի ԶՈւ գլխավոր շտաբ
Երևան-Իջևան ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է չորս մարդ
00:00
Գերմանիան դեմ է Ուկրաինայի համար ՌԴ ակտիվների բռնագրավմանը
Ռուսաստանը պատրաստվում է աֆրիկյան մի շարք երկրներում դեսպանատներ բացել
ՌԴ ԿԲ-ն նախատեսում է կիբեռվարժանքներ անցկացնել ԵԱՏՄ անդամ երկրների բանկերի հետ
Նոր մանրամասներ Հրազդանում հոգեհանգստի ժամանակ մահաբեր կրակոցների մասին
Գետափ-Մարտունի ավտոճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ
Ինչո՞ւ են դատարանները ներողամիտ նախկինների նկատմամբ
Հայաստանը ձեռնպահ է մնացել «Սրեբրենիցայի ցեղասպանության» բանաձևի քվեարկությանը
Կապանի քաղաքապետի մեքենայի հրկիզման դեպքը բացահայտվել է
Երևանում վրաերթի են ենթարկել 11-ամյա տղայի․ բժիշկները պայքարում են կյանքի համար
Ինտրիգ՝ առանց սյուրպրիզի. ով է շարժման վարչապետի թեկնածուն
Սա է Հայաստանի Հանրապետությունը, եւ ուրիշ Հայաստան չկա
Սուրբ կովեր չկան. ոչ միայն Իսրայելին են ապտակում, այլև բոլոր քաղաքական առաջնորդներին
Եթե իշխանությունը խելքը գլուխը չհավաքի, նոր կատակլիզմներ կլինեն
21:50
Մոլդովացի ֆերմերները երաշտի պատճառով դիմել են իշխանություններին
Խանդանյանը և Հովլանդը քննարկել են հայ-նորվեգական համագործակցության և տարածաշրջանի գործընթացների հարցեր
ՌԴ-ում ձերբակալվել է ՊՆ վարչության պետպատվերի վարչության ղեկավարը
ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը քննարկել են տարածաշրջանային անվտանգային հարցեր
21:10
Հունգարիայի վարչապետի կարծիքով՝ ռուս-ուկրաինական հակամարտությունն իր վերջնարդյունքը կունենա Մոսկվա-Կիև-Վաշինգտոն բանակցություններով
Դավութողլուի եւ Հայաստանում ԵՄ դեսպանի «սինքրոնը»
20:50
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել ձեռնպահ մնալ դեպի Թայվան կոնգրեսականների այցելություններ կազմակերպելուց
ՀՀ պաշտպանության նախարարը և Բելգիայի դեսպանը քննարկել են երկրների ՊՆ- ների միջև համագործակցության հեռանկարները
Նիկոլ Փաշինյանը և Կլոդ Վիզլերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների հարցեր
Գիտությունը և հավատքը իրար չեն հակասում, մեկը պատասխանում է «ինչու», մյուսը` «ինչպես» հարցին
Դատախազությունը ՍԴ դատավորից պահանջում է 3 տուն և շուրջ 142 մլն դրամ
Սերժ Սարգսյանի գործով դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու

Իշխանությունը մի բանի պատրաստվում է

Հայաստանում խորհրդարանի ընտրության պաշտոնական մեկնարկին դեռ բավական ժամանակ կա, սակայն երկրում նախընտրական պրոցեսները առաջ են գնում այնպիսի ակտիվությամբ, որ արդեն հասել են, այսպես ասած, բուն նախընտրական վիճակին: Օրինակ՝ Հայաստանի ընտրական կարևորագույն պրոցեսներից մեկը Երևանի ծայրամասային փողոցների ասֆալտապատումն է:

Այսօր այն ընթանում է բավական մեծ թափով, մինչդեռ սովորաբար այդ աշխատանքը անում էին ընտրությունից մեկ-երկու ամիս առաջ, որ բնակչությունը շուտ չմոռանա և մինչև քվեարկելը հիշի կատարվածի մասին: Ուրեմն ինչ, ասֆալտապատումը վկայում է հնարավոր արտահերթ մոտալուտ զարգացման մասի՞ն: Չի բացառվում, որովհետև ասֆալտապատումից բացի, ակտիվացել են նաև ներիշխանական զարգացումները, և ՀՀԿ-ն սկսել է ներկուսակցական խորհրդակցությունների շարք, որի ընթացքում անգամ կոալիցիայի ճակատագրի վերաբերյալ քննարկումների մասին է բացահայտ հայտարարվում:

Արդյոք ՀՀԿ-ն շուտ չի՞ սկսել այդ ակտիվացումը, եթե նկատի առնենք, որ հերթական ընտրությանը դեռ ութ-ինը ամիս կա: Երբ աժիոտաժի մեջ են լինում ընդդիմադիր ուժերը կամ անգամ իշխանության հարակից քաղաքական թևերը, ապա այդ ամենը հասկանալի է՝ նրանք ունեն իշխանության այս կամ այն սցենարին միշտ պատրաստ լինելու և համարժեք պատասխան կամ հակադարձում ունենալու խնդիր: Բայց երբ աժիոտաժի մեջ է լինում իշխանությունը կամ հիմնական իշխանությունն ինքնին, այդտեղ արդեն հարց է առաջանում՝ ինչի՞ն է փորձում պատրաստ լինել իշխանությունը: Իսկ իշխանությունը Հայաստանում ներկայումս ակնհայտ աժիոտաժի մեջ է: Հետևաբար իշխանությունն էլ իր հերթին է փորձում ինչ-որ բանի պատրաստ լինել: Ինչի՞: Արտաքի՞ն, թե՞ ներքին ինչ-որ սպասման մեջ է իշխանությունը: Այսինքն՝ արտաքին ազդեցություն է սպասում ներքաղաքական գործընթացներին կամ ներսում է սպասում անակնկալ զարգացումներ և փորձում պատրաստ լինել դրանց:

Իշխանությունն ընդդիմադիր ուժերի ավելի լայն մոբիլիզացիայի՞ է փորձում պատրաստ լինել, թե՞ փորձում է պատրաստ լինել ներիշխանական հնարավոր պառակտումներին, այդ թվում և՝ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր ակտիվությանը: Իսկ գուցե Ղարաբաղի հարցում է հնարավոր ինչ-որ բան, առավել ևս, որ համանախագահները որոշակի նոր ակնկալիքներով ակտիվացրել են աշխատանքը Ղարաբաղի խնդրի ուղղությամբ:

Մյուս կողմից՝ աշխարհում բավական հետաքրքրական ալիք է նախանշում տնտեսական իրավիճակը, երբ համաշխարհային տնտեսությունը սպասում է ճգնաժամի երկրորդ ալիքին, իսկ հզոր տերությունների իշխանություններն արդեն իսկ զգում են սոցիալական բողոքի ալիքի ճնշումը: Ինչ իմանա Հայաստանի իշխանությունը, թե, ասենք, արաբական ալիքի նման, սոցիալական բողոքի ալիքն ինչ հոգեբանական ազդեցություն կարող է թողնել Հայաստանի քաղաքացու վրա: Հավանաբար, այդ դեպքում հարկ կլինի դիմել արտահերթ ընտրության իրավիճակը լիցքաթափելու համար: Այնպես որ, իշխանությունը կարծես թե շատ առիթներ ունի հերթականի գնալու պայմաններում անգամ արտահերթին պատրաստվելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում