Friday, 10 05 2024
ԵՊՀ-ում դասապրոցեսը բնականոն ընթացքի մեջ է
Երեւանյան «փասիանս» Ալմաթիից առաջ
Ընդգծվել է անդրսևծովյան օպտիկամանրաթելային կապուղու կառուցման անհրաժեշտությունը
Բոլորին կոչ եմ անում, թե’ մարզերում, թե’ Երևանում՝ պիտի պարալիզացնենք. Բագրատ արքեպսկ
Վարչապետի թեկնածուն կարող է քաղաքական ուժերից չլինել, ձեր սիրած ու չսիրած անուններն են քննարկվում
Լավ, ի՞նչ անենք, շենքեր պայթեցնե՞նք. Բագրատ արքեպսկ. Գալստանյան
Սա դեռ սկիզբն է՝ քայլ առ քայլ կտեղափոխվենք քաղաքական լուծումների դաշտ
11:15
Նավթի գներն աճել են- 09-05-24
11:00
Ռեփեր Օքսիմիրոնի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Վթար Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում․ կա տուժած
Իսրայելը պատրաստ է կռվել թեկուզ մերկ «եղունգներով»․ Նեթանյահու
ՀՀ նախագահը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան
ՌԴ կառավարության նախագահի պաշտոնում առաջադրվել է Միխայիլ Միշուստինի թեկնածությունը
Վարդենյաց լեռնանցքը փակ կլինի
Պարզվեց «Հայրը» Քոչարյանն էր, «Որդին»՝ Սերժը, «Սուրբ հոգին»՝ Պուտինը. արդեն լրիվ բաց են խաղում
Այսօր կկայանա Միրզոյան–Բայրամով հանդիպումը
Վերջին ճակատամարտն է ռուսական ազդեցությունը պահելու համար
Սպասվում են տեղումներ
Սկզբունքային հարց է՝ ով է նրանց վարչապետի թեկնածուն. վախենամ՝ նախկինների վերադարձ լինի
Բագրատ Սրբազանի դեմ վարույթ են սկսել. «Հրապարակ»
Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի գործով վերջնական մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների՝ հօգուտ Ադրբեջանի. «Հրապարակ»
Փաշինյան-Պուտին «այսբերգի» տեսանելի եւ ստորջրյա մասերը
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ
Հայտնի է որքան մարդ է գտնվել Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքին
Բախվել են շտապօգնության մեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
«Ճերմակ զգեստով» Քոչարյանը փորձում է վիժեցնել կարգավորման գործընթացը՝ խաղ վերադարձնելով Մոսկվային
00:45
Օրբանը Չինաստանն անվանել է աշխարհի հենասյուներից մեկը

«Հարավկովկասյան Յալթա-2» չի ստացվու՞մ

Regnum-ը Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների միջեւ կայացած հեռախոսազրույցի շուրջ տեղեկատվության ֆոնին վերլուծական է հրապարակել, որտեղ գլխավորը, թերեւս, հարցադրումն է, թե չորս տարի հետո ո՞վ է փոխարինելու Էրդողանին: Ընդ որում, հարցադրումն արված է ինտրիգային ակնարկով, որ «առողջությունը թույլ չի տա, որ նա շարունակի պաշտոնավարել»: Էրդողանը նոր է նշել 70-ամյակը, Պուտինը՝ երկու տարի առաջ, բայց պատրաստվում է եւս մեկ ժամկետով նախագահ ընտրվել: Էրդողանի առողջությամբ «մտահոգվածությունը»   այս համեմատությամբ բոլորովին այլ իմաստ է ստանում:

Կարծես թե հրապարակայնացվում է, որ Թուրքիայի նախագահն առողջական խնդիրներ ունի, բայց այդպես էլ իրավահաջորդին չի բացահայտում: Ռուսաստանյան լրատվամիջոցի տպավորությամբ՝ Հաքան Ֆիդանը հետախուզությունից դիվանագիտական ծառայության է կոչվել «որպես հավանական իրավահաջորդ»- թեեւ ավելի վաղ կարծիք կար, որ Էրդողանը իրեն փոխարինող է փնտրում «ընտանեկան շրջապատում»: Հեղինակը Թուրքիային դասում է «միջազգային բարձր հեղինակություն ունեցող» երկրների շարքին, այսպես ասած՝ «գերտերություն չէ, բայց ասելիք ունի»:

Դատելով իրողությունից, որ Էրդողանի հոբելյանը շնորհավորել է անգամ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը, ընդ որում նա Թուրքիայի նախագահին դրվատել է նաեւ «միջմշակութային համագործակցության գործում ծանրակշիռ ավանդ ներդնելու» համար, Մոսկվայում Թուրքիայից լուրջ սպասելիքներ ունեն: Ռուսաստանյան մամուլը շրջանառել է խոսույթ, որ եթե Արեւմուտքը ժամանակին ընդառաջեր Վլադիմիր Պուտինին եւ «Յալթա-2» սկզբունքով ազդեցության գոտիների վերաբաժանում տեղի ունենար, ապա Ուկրաինայում պատերազմ չէր սկսվի, իսկ աշխարհի այլ հակամարտություններ կկարգավորվեին:

Այս համատեքստում չափազանց զգաստացնող հայտարարություն է տարածել Ուկրաինայի նախագահի աշխատակազմի հետախուզության հարցերի վարչությունը, որտեղ բաց ասված է, որ Ռուսաստանն առաջիկա ապրիլ-մայիսին «փորձելու է Կիեւում հակասություններ հրահրել, ինչպես նաեւ՝ աշխարհի տարբեր կետերում սրել իրավիճակը»: Ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա»-ն անդրադարձել է Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հայտարարությանը, որ եթե Զելենսկին այցելի Երեւան, ապա Ռուսաստանի հետ հարաբերությունները «կհասնեն անդառնալիության կետին, ինչից Ադրբեջանը կօգտվի եւ Հայաստանի դեմ պատերազմ կսկսի»:

Նույն օրը Բաքվում է գտնվել Թուրքիայի պաշտպանության փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը: Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը քննարկվել է ,,հայ-ադրբեջանական պայմանական սահմանի օպերատիվ իրավիճակը,,: Թուրքիայի պաշտպանության փոխնախարարը նաեւ առանձին հանդիպումէ  ունեցել Ադրբեջանի զինված ուժերի ԳՇ պետի եւ պաշտպանության նախարարի խորհրդական Բախտիյար Էհսանի հետ: Ակնհայտ է, որ վերջինս Բաքու է գործուղվել Թուրքիայից:

Այս ֆոնին Հայաստանում ՌԴ դեսպանատունը իր երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել չայցելել Սյունիքի, Գեղարքունիքի եւ Վայոց ձորի սահմանամերձ շրջաններ: Ընդսմին, կարծես առաջին անգամ է, որ Հայաստանում ՌԴ դեսպանատունը նման զգուշացում է անում: Բեռլինում մեկնարկող հայ-ադրբեջանական՝ արտգործնախարարների մակարդակով բանակցությունների նախօրեին տեղեկատվական բավական բարդ խճանկար է ստացվում: Մոսկվան Անկարայի հետ պայմանավորվածության հնարավորություն տեսնու՞մ է, թե Պուտինի Թուրքիա այցից առաջ ռազմական գերատեսչության պատվիրակություն Բաքու գործուղելով՝ Էրդողանը հասկացնում է, որ «հարավակովկասյան Յալթա-2» նույնպես չի՞ լինելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում