Thursday, 23 05 2024
Մոսկվայի մարզի հոսթելներից մեկում հրդեհի հետևանքով կա 7 զոհ
17:38
Զեղչված սակագնով ԱՄԷ SWIFT փոխանցումների ակցիայի ավարտին մնաց մեկ շաբաթ
17:33
4090 հիմնադրամը՝ Մի դրամի ուժի շահառու․ IDBank-ն ու Իդրամն ամփոփում են ծրագիրը
17:30
Կիևն ինքը պետք է որոշի՝ ինչպես օգտագործել իրեն մատակարարված զենքերը. Բլինքեն
Հրազդանում կատարված սպանությունները բացահայտվել են. կա կալանավորված անձ
Երևան-Իջևան ճանապարհին երեք մեքենա է բախվել. տուժածները հոսպիտալացվել են
Մհեր Գրիգորյանն ու Լուիս Բոնոն քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի վարչապետին
Եկեք չգուշակենք. Փաշինյանը ինքը թող հայտարարեր, թե այդ ո՞ր երկրներն են պատրաստվել ԼՂ-ի պատերազմին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ասում են՝ 2,5 գյուղ տվեցինք, ստացանք ռիսկերի նվազեցում, ոչ թե վերացում՝ աբսուրդ է. Գալստանյան
16:45
Նորվեգիան մայիսի 29-ից լրացուցիչ կսահմանափակի ռուս զբոսաշրջիկների մուտքը
Գեներալները Բաքվում քաղաքական հա՞յտ են ներկայացրել
Իսրայելի ռազմական կաբինետը հանձնարարել է շարունակել ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունները պատանդների ազատ արձակման շուրջ
Սահմանազատման գործընթացը աշխարհակարգերի պայքար է. գլոբալ նշանակություն ունի
«ՀԿ-ները քաղաքական նպատակներին հասնելու գործիք են». Կոբախիձե
Շարժումը մարում է, բայց արագ և կտրուկ պետք է գործել
15:45
Չինաստանի բանակը զորավարժություններ է սկսել Թայվանի մերձակայքում
Լրագրողները և ՀԿ-ները կարող են հավատարմագրվելէ վերահսկելու գնումների հետ կապված գործընթացները
Երրորդ երկրի օրակարգը սպասարկող պատգամավորների հետ ամեն բան տեղի է ունենալու՝ ՀՀ իրավակարգի համաձայն
Բժիշկ Դանիելյանի աշխատանքային պայմանագիրը մի քանի օր շուտ է ընդհատվել՝ Սրբազանին բարևելը կապ չունի
Աստծո դուռը փակ է քաղաքականությամբ զբաղվող հոգևորականների համար
Քրիստոնեությունը չգողության, չկոռուպցիայի մասին է. Հովհաննիսյանը՝ եկեղեցու հարկերի մասին
Սուքիասյանը կարող է ինձանից սկսել՝ սպանել, ունեզրկել և այլն, դե բարի ժամանց. Մամիջանյան
Բա բռնեք գործակալներին, մուրճն էլ ա ձեր ձեռքը, մեխն էլ. Հայկ Մամիջանյան
Սեփական բնակարանի և պետական դպրոցի՝ նույն գնով ձեռք բերած ծորակի միջև հսկայական տարբերություն կա
ԱՕԿՍ-ի դռները հանկարծ տարիներով փակ չմնան. գույքը պետք է ծառայի, ի՞նչ պլաններ կան. վարչապետ
Շենքը մարդու համար է՝ կոթողացումից պետք է դուրս գալ. այս խնդիրն եմ ես դնում. Նիկոլ Փաշինյան
15:15
Պուտինը մայիսի 23-24-ը պաշտոնական այց կկատարի Բելառուս
Մինսկի խմբի եւ նրա մանդատի պահպանումը նաեւ հայ-ադրբեջանական արդարացի սահմանազատման երաշխիք է

ՀՀ ԲՏԱ նախարարությունը և Ամազոն Վեբ Սերվիսը Փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Ամազոն Վեբ Սերվիսը (Amazon Web Services (AWS)) Փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ նպատակ ունենալով արդիականացնելու պետության տեխնոլոգիական ենթակառուցվածքը և արագացնելու ամպային ծառայությունների ներդրումը Հայաստանի պետական և մասնավոր հատվածներում։

Ինչպես տեղեկանում է ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են AWS-ի գլոբալ հանրային հատվածի փոխնախագահ Մաքս Փեթերսոնը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար, ներկայիս ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ամպային հաշվողականության համաշխարհային առաջատար AWS-ի հետ գործակցությունը բացառիկ հնարավորություն է՝ առաջ մղելու Հայաստանի արդիականացումն ու թվային փոխակերպումը, որն ազգային օրակարգի անբաժանելի մասն է, ամրապնդելու Հայաստանի դիրքը՝ որպես տարածաշրջանային առաջատար տեխնոլոգիական կենտրոն:

Փոխըմբռնման հուշագիրն ամբողջությամբ նպաստում և աջակցում է ամպային քաղաքականության առաջնահերթությունների զարգացմանը, մշակմանն ու ընդունմանը՝ ինչպես թվայնացման ռազմավարության, տեղեկատվական համակարգի արդիականացման, այնպես էլ՝ հնարավորութունների զարգացման և համապատասխան բիզնես մոդելի, անվտանգային քաղաքականության և տեխնիկական այլ տվյալների առումով։

Ազգային մրցունակությունը բարձրացնելու, Հայաստանի աշխատուժը զարգացնելու և ապագայում նրանց աշխատանքի նախապատրաստելու նպատակով՝ Փոխըմբռնման հուշագիրը կխթանի նաև կրթական մի շարք նախաձեռնությունների իրականացումը։

Փոխըմբռնման հուշագրում առանձնակի կարևորվում է ամպային տեխնոլոգիաների ներդրման աջակցությունը՝ տեխնոլոգիական ստարտափների և փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների համար՝ օգնելով նրանց մի շարք ծրագրերով, ապահովելով AWS մասնագետների և փորձագետների գլոբալ համայնք մուտք գործելու հնարավորություն` անհատական կորպորատիվ պլատֆորմներ և ամպային միգրացիայի ճանապարհային քարտեզներ մշակելու համար։

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ասել է.

«Այս հուշագրով մենք նոր համագործակցության հիմք ենք դրել: Մենք հավատում ենք ամպային հաշվողականության փոխակերպող ուժին, որը կբերի տնտեսական աճ, նորարարության թռիչքաձև զարգացում և բարձրորակ հանրային ծառայությունների մատուցում` ի շահ ՀՀ քաղաքացիների։ Սա բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, որին կարելի է հասնել թվային հարթակների նկատմամբ վստահության բարձրացմամբ և համապատասխան կանոնակարգերի ներդրման միջոցով։ Այս Փոխըմբռնման հուշագրով մեր ընդհանուր պարտավորություններն օրինակելի նախադեպ են թվային վստահության ձևավորման և ազգային մրցունակության բարձրացման համար»:

AWS-ի գլոբալ հանրային հատվածի փոխնախագահ Մաքս Փեթերսոնն ասել է.

«Հայաստանը թևակոխում է նորարարության նոր դարաշրջան, որտեղ ձեռնարկատերերը և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կիսում են ժամանակակից թվային հասարակության տեսլականը: Մենք ուրախ ենք, որ ստորագրել ենք այս Փոխըմբռնման հուշագիրը Հայաստանի կառավարության հետ և ակնկալում ենք աջակցել այս տեսլականին այնպիսի նախաձեռնություններով, որոնք կխթանեն նորարարությունը, կնպաստեն թվային տնտեսության զարգացմանը, կաջակցեն հին ՏՏ համակարգերի արդիականացմանը և ապագա սերունդների թվային հմտությունների զարգացմանը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում